ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո: Այս մասին հայտնում է rusarminfo-ն:
«Իհարկե երկխոսություն կա: Ակնհայտ է, որ հանդիպումից հետո այն ընթանում է»,-ասել է Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև մեկնաբանել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարության այն հատվածը, որը վերաբերում է կոնկրետ քայլերին, որոնք Հայաստանն ու Ադրբեջանը պետք է անեն իրենց ժողովուրդներին խաղաղության պատրաստելու համար:
«Խոսքը վերաբերում է կոնկրետ քայլերի ամբողջ համալիրի: Այն պետք է մշակվի: Դրանով պետք է զբաղվեն կողմերը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների օգնությամբ»,-ասել է Զախարովան:
Հայտնվել է նաև, որ այսօր կայանալիք հանդիպման ժամանակ հակամարտության կարգավորման հարցը քննարկվելու է Ադրբեջանի նախագահի և ՌԴ ԱԳ նախարարի կողմից: