Հասարակություն 

Ինչպես են պատժում հրեաները. Իսրայելը փակել է Պաղեստինի մայրաքաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը

Իսրայելցի զինվորականները փակել են Հորդանանի Արևմտյան ափին գտնվող Ռամմալա քաղաքի բոլոր ելքերն ու մուտքերը: Այս մասին հայտնել է զինվորականների ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Ռամալան համարվում է Պաղեստինի փաստացի մայրաքաղաքը:

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ երկու հրեա է սպանվել, իսկ սպանողները դիմել են փախուստի: Կոնրիկուսը հայտարարել է, որ խոսքը վերաբերում է իսրայելցի քաղաքացիական անձանց և զինվորականների նկատմամբ ահաբեկչական գործողությանը:

Սպանությունը տեղի է ունեցել այսօր Հորդանան գետի Արևմտյան ափին:

Նույն շարքից