Հասարակություն 

Թրամփը խախտում է ավանդույթը. ԱՄՆ նախագահը չի հանդիպելու լրագրողների հետ

Այս տարի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սուրբծննդյան տոներին Սպիտակ տանը չի ընդունելու առաջադեմ լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ինչպես արվել է ավանդաբար: Այս մասին հայտնում է Fox News-ը:

Հեռուստաընկերությունը հայտնում է, որ այսպիսով Թրամփը խախտելու է ավանդույթը՝ դա անելով մի շարք լրատվամիջոցների հետ ունեցած լարված հարաբերությունների պատճառով:

Նշենք, որ ԱՄՆ նախագահներն արդեն երկար տարիներ սուրբծննդյան տոներին ընդունում են լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լուսանկարվում նրանց հետ և այլն: Լրագրողները հնարավորություն էին ունենում լուսանկարվել ինչպես նախագահի, այնպես էլ առաջին տիկնոջ հետ:

Սպիտակ տունը պաշտոնական հայտարարություն դեռ չի արել:

Հիշեցենք, որ անցած տարի Թրամփն ընդունել է լրագրողներին, սակայն չի լուսանկարվել նրանց հետ:

Նույն շարքից