Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդիպել է Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և իր աջակցությունը հայտնել վերջինիս թեկնածությանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար:
«Սանկտ Պետերբուրգում անդամ երկրների ղեկավարները որոշում են կայացրել աջակցել ձեր թեկնածությունը, որն առաջարկվել է նախագահ Լուկաշենկոյի կողմից: Դուք արդեն սկսել եք հանդիպել անդամ երկրների ղեկավարների հետ: Եղել եք արդեն Բիշքեկում: Հայտնի է, որ Ղրղզստանը հիմա նախագահում է ՀԱՊԿ-ում: Վստահ եմ, որ ձեր հանդիպումը լավ է անցել»,-ասել է Նազարբաևը, փոխանցում է «eadaily»-ն:
Ղազախստանի նախագահը վստահություն է հայտնել, որ Զասն ունի բոլոր անհրաժեշտ գիտելիքներն ու ունակությունները գլխավոր քարտուղարի պաշտոնի համար. «Դուք զինվորական եք ու ունեք համապատասխան կրթություն: Աշխատել ենք գլխավոր շտաբում, Բելառուսի ԱԽ քարտուղարությունում, ծանոթ եք ՀԱՊԿ-ի աշխատանքներին, մասնակցել եք տարբեր հանդիպումների և խորհրդակցությունների: Մենք կաջակցենք Ձեզ»,-ասել է նա: