ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նմանակել է նախկին նախագահ Բորիս Ելցինին՝ պատմելով այն մասին, թե ինչպես է վերջինս առաջարկել իրեն դառնալ Ռուսաստանի նախագահ:
Պուտինը խոսել է այն մասին, թե ինչպես է Ելցինը կանչել իրեն հայտնել, որ ցանկանում է վարչապետի պաշոտնի համար իր թեկնածությունը ներկայացնել պետդումային, որից հետո նաև առաջարկելու է մասնակցել նախագահական ընտրություններին:
«Նա ինձ հարցրեց՝ համաձա՞յն եմ ես, թե՝ ոչ: Ես ասացի՝ ոչ: Ելցինը շատ զարմացավ ու հարցրեց՝ «Ինչո՞ւ»»,-նշել է Պուտինը՝ նմանակելով նախկին նախագահին:
Պուտինը նշել է, որ ոչ է պատասխանել, քանի որ պատրաստ չի եղել: