BBC-ի լրագրող Ռայան Դեմիտրին թվիթերյան իր էջում խոսել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին:
Դեմիտրին մասնավորապես մեջբերել է Փաշինյանի խոսքերն այն մասին, որ ինքը համաձայն չէ, երբ ԶԼՄ-ներն իրեն պիտակավորում են որպես լիբերալ, կենտրոնամետ կամ սոցիալ-դեմոկրատ:
«Նա ասաց, որ 21-րդ դարը պոստ-գաղափարական աշխարհ է և ինքն «իզմերի» կողմնակից չէ: Սա նրան պոպուլիստ չի դարձնո՞ւմ»:
