Իրավական Հասարակություն 

Փնտրվում է բանկոմատից կանխիկացման փորձ կատարած անձը /լուսանկար/

analitik.am

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու քաղաքացու բանկային քարտից գումար կանխիկացնելու փորձ կատարած անձի ինքնությունը:

ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգիրք 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաք բնակչուհին իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր դրամապանակը, որի մեջ եղել է վերջինիս պատկանող բանկային քարտը:

Նույնը օրը՝ ժամը 22:55-ի սահմաններում, Երևան քաղաքի Մազմանյան փողոցում գտնվող բանկոմատից, անհայտ անձը բնակչուհուն պատկանող բանկային քարտից կատարել է գումարի կանխիկացման փորձ:

Նախաքննության ընթացքում ստացվել է բանկոմատի անվտանգության տեսախցիկների՝ տվյալ օրվա տեսագրությունը, ենթարկվել զննության։

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տեսապատկերված տղամարդուն հայտնաբերելու ուղղությամբ։

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմին, կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ ՔԿ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորություննապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտածդատավճռով:

Նույն շարքից