Երիտասարդների խոցելիության նվազման և մարդկանց թրաֆիքինգի ու շահագործման վտանգների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացման համար Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը իրականացնում է «Թրաֆիքինգի դեմ պայքար ուսանողական մրցադաշտում» թեմայով գիտելիքների ծրագիր-մրցախաղ:
Ծրագիրը կանցկացվի երկու փուլով՝ նախատեղեկատվական և մրցակցային, որին իրենց մասնակցությունը կարող են ունենալ հայաստանյան բուհերի ուսանողները:
Ծրագրի առաջին՝ նախատեղեկատվական փուլում մասնակիցների համար կկազմակերպվեն դասընթացներ, որոնք կվարեն թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի փորձագետներ:
Ծրագրի երկրորդ՝ մրցակցային փուլում կձևավորվեն 3 հոգուց բաղկացած 5 թիմեր, որոնք իրենց գիտելիքներով կմրցեն ինտերակտիվ համակարգչային Brain Ring մրցախաղում: Նվազագույն ժամանակում առավելագույն միավորներ կուտակած առաջին երեք թիմերը կարժանանան մրցանակների:
Դասընթացների և խաղի անցկացումը բաց է և հասանելի բոլոր ցանկացողների համար:
Գրանցվելու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSehCMnm5yJMmvVAo4dYRWlbcqlU1TyR_zSyKPCbpPsMtvIAsw/viewform:
Ծրագրի մասնակցության հայտերն ընդունուվում են մինչև դեկտեմբերի 14-ը: Ծրագրի նախատեղեկատվական փուլը տեղի կունենա, դեկտեմբերի 17-ին, ժամը 16:00-ին, իսկ մրցակցային փուլը՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 16:00-ին, ԷՕՆ-ում (Տերյան 3):