Հասարակություն 

Գուցե արժի՞, որ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանից ներողություն խնդրի. Կարեն Վրթանեսյան

Razminfo կայքի պատասխանատու Կարեն Վրթանեսյանն իր ՖԲ էջում գրում է.

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Չարենցավան, դպրոցում ինչ-որ կոնֆլիկտ հարթելու համար, այնուամենայնիվ կոնֆլիկտը չի հարթվել։
- - - - - - - - - - - - - - -
Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն աշխատանքային այցով մեկնել է Շվեյցարիա, այցի նպատակներն ինձ համար անհասկանալի են, ինչպես նաև անհասկանալի է, թե ինչ է ասել «աշխատանքային այց», ինչու են այդ այցի անցկացմանը մասնակցում Շվեյցարիայում մեր դիվանագետները, ի վերջո, վարչապետի տիկին լինելը պետական պաշտոն չէ։
- - - - - - - - - - - - - - -
Վարչապետը, երբ դեռ ընդամենը ընդդիմադիր պատգամավոր էր, ինչ ասես չէր ասում Սամվել Ալեքսանյանին։ Իսկ մեր օրերում Նիկոլի տիկինը գովազդում է Ալեքսանյանի ընկերության արտադրած տեքստիլը։ Մի կողմ դնելով շորիկ գովազդելու ու վարչապետի տիկնոջ կարգավիճակի միջև որոշակի անհամատեղելիությունը, մի հարց տամ․ եթե պարզվել է, որ այդքան դրական կերպար է Ալեքսանյանը, գուցե արժի՞ այդ դեպքում իրենից հրապարակային ներողություն խնդրել այն ամենի համար ինչ իրեն ասել եք դուք և ձեր համակիրները։
- - - - - - - - - - - - - - -
Ի դեպ, «Ո՛չ դոդացմանը» կարգախոսը շրջանառության մեջ մտցրած մարդուն չի խանգարի ներողություն խնդրել նաև հեղափոխության հաջողման մեջ բավականին ներդրում ունեցած ոմն խոշոր սեփականատիրոջից, հը՞ն։
- - - - - - - - - - - - - - -
Փաշինյանը, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ վստահորեն պնդում էր, որ բանակի ծախսերի համար 5 տարում լրացուցիչ 2,5 մլրդ դոլար է հատկացվելու, այսօր արդեն այդքան վստահ չէ և ձևակերպումները մեղմել է․ ոչ թե վստահ «հատկացնելու ենք», այլ «պետք է ի վիճակի լինենք ներդնել շուրջ 2,5 միլիարդ դոլար»։
- - - - - - - - - - - - - - -
Կլինի, չէ՞, այս ամենի լինկերը չդնեմ, ամեն ինչ թարմ է, կարող եք ինքներդ էլ գուգլել»:

  • 560
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 7
  •  
  •  
  •  
    568
    Shares

Նույն շարքից