Սպորտ Բարի օր 

«Արսենալ»-«Ղարաբաղ» հանդիպմանը երկրպագուն Արցախի դրոշով և Մոնթեի պատկերով շապիկով ներխուժել է մարզադաշտ

Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում կայացած «Արսենալ» - «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ Արցախի դրոշով և Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկով երկրպագուն ներխուժել է Խաղադաշտ: Ակնթարթներ անց անվտանգության աշխատակիցներին հաջողվել է վերջինիս հեռացնել:

Նշենք, որ հանդիպումն ավարտվեց լոնդոնիցների հաղթանակով՝ 1:0 հաշվով, և զինագործները պայքարը կշարունակեն 1/16 եզրափակիչում:

Հավելենք, որ Մխիթարյանը խաղին չի մասնակցել:

Նույն շարքից