Հայաստան Քաղաքականություն 

Երկրի «տիրոջ» կարծիքից տարբերվող կարծիք չի հանդուրժվելու. «Իրատես»

analitik.am

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ընտրություններից հետո, որոնց արդյունքները ոչ բոլորի համար են արժանահավատ՝ թե՛ մասնակցության, թե՛ ՀՀԿ-ի «եզրային» ցուցանիշների, թե՛ «Իմ քայլի» 88 մանդատի առումով (2/3-ի ակնհայտ ապահովում կարևորագույն օրենքների համար մեկ ուժի ձայների սպասարկման տեսանկյունից), նոր թափ է հավաքել ճնշումը քարոզարշավի ժամանակ Փաշինյանի ու նրա թիմի անծրագիր-անբովանդակ քաղաքականությունն ակտիվորեն քննադատած ՀՀԿ-ականների նկատմամբ։

Համապատասխան մարմիններին հրահանգ է տրված՝ մանրադիտակով ուսումնասիրել նրանց բոլորի անցած ուղին, գործունեությունը, հայտնած մտքերը և շատ արագ գործի անցնել, որպեսզի բոլորին հասկանալի լինի՝ ով է այսուհետ երկրի «տերը», որի կարծիքից տարբերվող կարծիք չի հանդուրժվելու»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից