Հասարակություն 

Քաղաքացիները ծափահարել են Ֆրանսիայի ահաբեկչին սպանած ոստիկաններին

analitik.am

Դեկտեմբերի 13-ին երեկոյան ֆրանսիական ոստիկանության աշխատակիցները գնդակահարել են Ստրասբուրգի ահաբեկչին: Այս մասին հայտնում է Le Figaro-ն՝ հղում անելով իր աղբյուրին:

Նախնական տեղեկություններով, Շերիֆ Շեքաթը սպանվել է Նեդորֆ թաղամասում, փոխհրաձգության արդյունքում:

France 24-ն իր հերթին հայտնում է, որ ահաբեկչի լիկվիդացումից հետո մոտակայքում գտնվող քաղաքացիները սկսել են ծափահարել ոստիկաններին:

Հեռուստաընկերության լրագրողները հայտնում են, որ 3 մարդու սպանած ահաբեկիչը սպանվել է սեփական տանը:

Հավելենք՝ ԻՊ-ն հայտարարել է, որ Շեքաթը եղել է իրենց զինվորը, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել:

 

Նույն շարքից