Միջազգային Քաղաքականություն 

Դոնալդ Թրամփի փեսան՝ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր՝ Իվանկա Թրամփի ամուսինը՝ Ջարեդ Քուշները, հավակնում է զբաղեցնել Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Այս մասին հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները՝ հիշեցնելով, որ Քուշները նախագահի խորհրդականն է:

Սպիտակ տան մամուլի խոսնակ Սառա Սանդերսը չի հաստատել, սակայն չի էլ հերքել ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունները՝ նշելով, որ Քուշները հիանալի կլինի ցանկացած պաշտոնում, որը կընտրի նախագահ Թրամփը:

Սպիտակ տան աշխատակազմի գործող ղեկավար Ջոն Քելլին պաշտոնից հեռանալու է մինչև այս տարվա վերջ:

Նույն շարքից