Գլխավոր Իրավական Հասարակություն 

Այսօր կհրապարակվի Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 16:00-ին Առաջին ատյանի դատարանը հրապարակելու է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը:

Դատարանը համապատասխան հարցի քննությունն ավարտեց դեկտեմբերի 13-ին: Վարույթ իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նույն շարքից