Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ սենատը միաձայն որոշում է կայացրել՝ Խաշոգջիի սպանության համար պատասխանատու ճանաչելով արքայազն բեն Սալմանին

analitik.am

ԱՄՆ սենատը միաձայն որոշում է կայացրել սաուդցի լրագրող Ջամալ խաշոգջիի սպանության համար պատասխանատու ճանաչելով Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալմանին: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Ընդունված հայտարարության մեջ կոչ կա ուղղված Սաուդյան իշխանություններին պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Ավելի վաղ տեղեկությունների էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ ԿՀՎ տնօրենի հետ հանդիպումից հետո օրենսդիրները վերջնականապես համոզվել են, որ հոկտեմբերի 2-ին սպանված լրագրողի սպանության ետևում կանգնած է հենց բեն Սալմանը:

Նույն շարքից