Հասարակություն 

Հայտնի է Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերի վառվելու օրը

analitik.am

Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը հանդիսավորությամբ կվառվեն դեկտեմբերի 21-ի երեկոյան: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին: Նա տեղեկացրել է, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինի Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

Այս տարի Հանրապետության հրապարակը նոր տոնածառ է ունենալու: Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից:  Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվել լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով:

 

Նույն շարքից