Հասարակություն 

Բրիտանական դատարանը ստիպել է տղամարդուն կտրել ոտքը

analitik.am

Մեծ Բրիտանիայում դատարանը թույլ է տվել հիվանդանոցին հեռացնել պացիենտի հիվանդ ոտքը՝ անտեսելով վերջինիս ցանկությունը: Այս մասին հայտնում է «The Independent»-ը:

Պացիենտը հրաժարվել է հիվանդ ոտքի ամպուտացիայից, չնայած այն բանին, որ իր կյանքին վտանգ է սպառնացել: Բրիտանական օրենքերի համաձայն, հիվանդին չի կարելի օգնություն ցուցաբերել առանց վերջինիս համաձայնության, դրա համար բժիշկները ստիպված են եղել դիմել դատարանի օգնությանը:

Դատարանը գործը քննելու ժամանակ եկել է այն եզրահանգմանը, որ տղամարդը չունի բավարար մտավոր ունակություններ ճիշտ որոշում կայացնելու համար, հետևաբար հիվանդանոցին թույլ է տրվել հեռացնել ոտքը:

Նույն շարքից