Հասարակություն 

Ռուսաստանում օդանավը թռիչքի պահին պոչով հարվածել է թռիչքուղուն

analitik.am

Դեկտեմբերի 14-ին, Ուֆա-Նիժնեվարտովսկ չվերթ իրականացնող Ուրալյան ավիաընկերություններին պատկանող «Airbus A321» օդանավը թռիչքի պահին պոչով հարվածել է թռիչքուղուն: Այս մասին հայտնում է Ինտերֆաքսը:

Օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի հրամանատարը զեկուցել է վնասվածքի մասին, ինչից հետո արտակարգ վայրէջք կատարելու մասին որոշում է կայացվել: Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել Եկատերինբուրգում:

Տուժածներ չկան:

Նույն շարքից