Գլխավոր Հասարակություն 

Ռուսաստանի դեսպանատան հայտարարությունը՝ Գյումրիում կատարված սպանության վերաբերյալ

analitik.am

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չքաղաքականացնել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57-ամյա կին մահացավ ծեծի արդյունքում: Սպանության կասկածանքով ձերբակալվել է ռուսական ռազմաբազայի զինծառայող

«Կոչ ենք անում չքաղաքականացնել այս թեման, չանել վաղաժամ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին կատարել իրենց աշխատանքը: Ցանկանում ենք նաև ցավակցություններ հայտնել մահացողի հարազատներին և մտերիմներին»,-ասված է հայտարարության մեջ:

Նույն շարքից