Բարի օր Հասարակություն 

Մանվել Գրիգորյանի մոտ առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա կա. Թաթոյան

analitik.am

ՄԻՊ աշխատակիցները, այդ թվում նաև բժիշկը պարբերաբար այցելում են ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ՄԻՊ Արման Թաթոյանը:

Թաթոյանը նշել է, որ վերջին անգամ ինքն է այցելել, Գրիգորյանի հետ առանձնազրույց է ունեցել. «Այցելել եմ մոտ մեկ շաբաթ առաջ: Առանձնազրույցի արդյունքում մենք գրություններ ենք ուղարկել թե՛ իրավապահ մարմիններին, թե՛ Արդարադատության նախարարությանը: Քանի որ չեմ կարող հրապարակել բժշկական գաղտնիքին վերաբերող տեղեկություններ, կարող եմ ասել միայն, որ Գրիգորյանի մոտ առողջական և հոգեբանական վիճակի բացասական դինամիկա կա»:

Թաթոյանը նաև հայտնել է, որ իրենք մշտական կապի մեջ են Գրիգորյանի փաստաբանների հետ:

Նույն շարքից