Հասարակություն 

Մելանյա Թրամփին ծաղրել են մազերի նոր գույնի պատճառով

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյան Թրամփը, դեկտեմբերի 12-ին հանրությանը ներկայացել է նոր սանրվածքով՝ ծիծաղեցնելով հանդիսատեսին: Այս մասին հայտնում է USA Today-ը:

Համացանցում հայտնված տեսանյութերում և լուսանկարներում օգտատերերը նկատել են, որ Մելանյայի մազերն ավելի բաց գույն ունեն և սկսել են քննադատել նրան արտաքին տեսքի համար:

«Մազերի գույնի շնորհիվ Դոնալդն ու Մելանյան հիմա շատ նման են իրար»,-գրել է օգտատերերից մեկը:

«Հնարավոր է, որ այդ օրը նրանց լոգարանում խառնաշփոթ է եղել»,-արձագանքել է մեկ այլ օգտատեր:

Այս տարի հոկտեմբերին էլ Մելանյա Թրամփը քննադատության էր արժանացել անհաջող հագուստ ընտրելու համար:

 

Նույն շարքից