Միջազգային Քաղաքականություն 

Հարցեր կան. Լուկաշենկոն ուզում է հանդիպել Պուտինի հետ

analitik.am

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հույս ունի, որ առաջիկայում կհանդիպի Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, քանի որ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն:

«Չլուծված հարցեր կան: Առաջիկայում ես ու իմ ռուսաստանցի գործընկերը կփորձենք լուծել դրանք»,-հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ:

Լուկաշենկոյի և Պուտինի վերջին հանդիպումը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ նիստի շրջանակներում:

 

 

Նույն շարքից