Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն Ռուսաստանին մեղադրում է պայմանավորվածությունները խախտելու մեջ

analitik.am

Ռուսաստանը խախտում է մեր պահմանավորվածությունների ոգին ու տառը: Խոսքը մասնավորապես վերաբերում է գազի գնին: Նման հայտարարությամբ հանդես է եկել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Լուկաշենկոյի խոսքերով, ռուսական կողմի հետ պայմանավորվածություն է եղել այս տարվա կեսերին բանակցություններ ունենալ մինչև 2025 թվականը գազի գնի վերաբերյալ, սակայն ռուսական կողմը նույնիսկ չի քննարկել այդ հարցը, ինչը սխալ է. «Մենք պահանջում ենք կատարել պայմանավորվածությունները տնտեսվարողների համար հավասար պայմաններ ապահովելու հարցում»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԵԱՏՄ նիստի ժամանակ Լուկաշենկոն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վիճել էին գազի գնի շուրջ, ինչից հետո Բելառուսի նախագահը ներողություն էր խնդրել:

Նույն շարքից