Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Ալիևն անկեղծ էր. Սերգեյ Լավրով

analitik.am

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե զգացել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի անկեղծ տրամադրվածությունը ԼՂ հակամարտության շուրջ հայկական կողմի հետ բանակցությունները վերսկսելու հարցում:

«Երեկ մենք երկար ու մանրամասն զրույց ենք ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք զգացել ենք նրա անկեղծ տրամադրվածությունը բանակցությունները վերսկսելու մասով, որի նպատակը կլինի կառուցողական լուծում գտնելը»,-ասել է Լավրովը:

«Մենք՝ որպես երկիր, որը մտերիմ է և Ադրբեջանի, և Հայաստանի հետ, ինչպես նաև հանդիսանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ, կանենք ամեն ինչ, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծվեն փոխզիջման հասնելու համար»,-հավելել է նա:

Նույն շարքից