Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն չի հասկանում, թե ինչու է Հայաստանը դեմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Մինսկի թեկնածուին:
«Սա խայտառակություն է, որ մենք չենք կարողանում ընտրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին»,-հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմնա ժամանակ՝ հավելելով, որ հայկական կողմը պետք է ընդառաջ գնա անդամ երկրներին, քանի որ հենց Երևանն է իր ներքին քաղաքական խնդիրները տարել կազմակերպություն:
«Ես ձեզ տալիս եմ գործող պետքարտուղարի, երիտասարդ գեներալի: Նա խելացի տղա է, շտաբային աշխատանքի մեծ փորձ ունի: Նա պետքարտուղար է, նրան գիտեն բոլոր նախագահները: Ես դա անում եմ, որպեսզի այսուհետ նշանակվեն իրոք տաղանդավոր գեներալներ, որպեսզի ցույց տանք ՀԱՊԿ-ի նշանակությունը»,-ասել է նախագահ Լուկաշենկոն՝ նշելով, որ Ստանիսլավ Զասն այցելելու է անդամ երկրներ, այդ թվում նաև Հայաստան. «Ընդունեք նրան, լսեք: Կարող եք չհամաձայնվել նրա հետ, հետևել ձեր սկզբունքներին: Սակայն խոսեք մեզ հետ: Հնարավոր է, որ նա ավելի լավ տարբերակ է ձեզ համար, քան՝ ցանկացած հայ: Ինչո՞ւ եք վախենում բելառուսներից, չէ որ մենք յուրային ենք»: