Քաղաքականություն 

Ես ներողություն եմ խնդրել Փաշինյանից, ոչ թե Պուտինից. Լուկաշենկո

analitik.am

Երբ Փաշինյանը զանգահարեց ինձ, ես նրան հարցրեցի՝ ինչու է Խաչատուրովին ձերբակալել քաղաքական նկատառումներով: Ես նրան ասացի, որ չեմ աջակցում նման ձերբակալությունները: Մինսկում Ռուսաստանի  լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է sputnik.by-ն:

Լուկաշենկոն հավաստիացրել է, որ Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները մեկ հարց են տվել Փաշինյանին՝ ինչու նա չի զանգահարել իրենց ու չի խորհրդակցել կարևոր որոշում կայացնելուց առաջ. «Խնդիրները ստեղծել ենք ոչ թե մենք, այլ Փաշինյանը»:

Լուկաշենկոն նշել է, որ Փաշինյանը, տապալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի ընտրությունը, կազմակերպության անդամ երկրներին ստիպել է քննարկել Հայաստանի ներքին խնդիրները՝ միևնույն ժամանակ խոստովանելով, որ ներողություն է խնդրել Փաշինյանից գլխավոր քարտուղարի շուրջ եղածի համար. «Ես ներողություն չեմ խնդրել Պուտինից, ես ներողություն եմ խնդրել Փաշինյանից, որ հարցեր են առաջացել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասով»:

Նույն շարքից