Բարի օր Հասարակություն Ռազմական 

Մենք հայերին էլ ենք «Պոլոնեզ» առաջարկել, սակայն նրանք հրաժարվել են. Լուկաշենկո

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Երևանին առաջարկել են «Պոլոնեզ» գնել, սակայն հայկական կողմը հրաժարվել է:

Ավելի վաղ ադրբեջանական կողմը հայտարարել էր, որ «Պոլոնեզ» է ձեռք բերել Մինսկից և այն արդեն համալրել է ադրբեջանական բանակի զինանոցը: Որոշ փորձագետներ կարծում են, որ այս կերպ ադրբեջանական կողմը ցանկանում է ինչ-որ կերպ չեզոքացնել այն առավելությունը, որն ունի Հայաստանը ռուսական Իսկանդերներ ունենալով:

«Այո, ադրբեջանցիներն ինձ համար օտար չեն, սակայն մենք հայերի հետ միշտ միասին ենք եղել, պետք չէ մեզ մեղադրել Ադրբեջանին զենք վաճառելու համար: Եվ ինչի համար են քննադատում, հրթիռներ վաճառելու: Ասեմ, իմացեք: Մենք «Պոլոնեզ» առաջարկել ենք և ադրբեջանիցներին, և հայերին, և ռուսներին: Հետո ադրբեջանիցները ցանկություն հայտնեցին ձեռք բերել, իսկ Հայաստանն ասաց, որ ունեն ռուսական «Իսկանդերներ»»,-ասել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոն նաև նշել է, որ Մինսկը միայն չորրորդ տեղում է գտնվում Ադրբեջանի հետ զենքի վաճառքի հարցում, իսկ առաջին տեղում Մոսկվան է:

 

Նույն շարքից