Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները կկարողանան լուծել ղարաբաղյան հակամարտության հարցը, իսկ միջազգային միջնորդները վերջին տարիներին ոչինչ չեն արել իրավիճակը կարգավորելու համար:
«Մինսկի խումբը Լեռնային Ղարաբաղի հարցում ..․ այս տասնամյակների ընթացքում ոչինչ չի արել և չի անի, մինչև երկու նախագահները (Հայաստանը և Ադրբեջանը) չնստեն և չասեն.«Եկեք խնդիրը լուծենք ժողովրդի շահերից ելնելով»,-հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը: