Բարի օր Հասարակություն 

Արարատի քաղաքապետարանի մուտքը փակողները երաժշտություն են միացրել ու սպասում են

analitik.am

Արարատ քաղաքի մի խումբ բնակիչներ այսօր վաղ առավոտից փակել են քաղաքապետարանի մուտքը՝ պահանջելով քաղաքապետ Հայկ Հայկյանի հրաժարականը:

Analitik.am-ի հետ զրույցում քաղաքապետի աշխատակազմի քարտուղար Կարեն Մելքոնյանը հայտնեց, որ այս պահին քաղաքապետարանի մուտքը բաց է, բայց պարոն Հայկյանի հրաժարականի դեմ բողոքի ակցիայի մասնակիցները դեռ շենքի դիմաց են. «Առավոտյան ավելի քան 10 երիտասարդ փակել էին քաղաքապետարանի մուտքը, պահանջելով քաղաքապետի հրաժարականը: Մինչ այս բողոքի ակցիան կազմակերպելը նրանք ստորագրահավաք էին արել»:

Պարոն Մելքոնյանը նշեց, որ Արարատում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ այդ ստորագրությունները հանձնել են նրան. «Առիթն օգտագործելով՝ բարձրաձայնեցին այս հարցը և քաղաքապետի հրաժարականի դեմ կազմակերպած ստորագրահավաքի թղթերն էլ փոխանցեցին վարչապետին, պարոն Փաշինյանն էլ ասաց, որ կուսումնասիրի և տեղյակ կպահի: Հիմա չգիտենք՝ առանց վարչապետի պատասխանին սպասելու են որոշել փակել քաղաքապետարանի մուտքը, թե՝ ոչ»:

Մեր զրուցակիցը նաև հայտնեց, որ այս պահին քաղաքապետարանի մուտքն ազատ է, որովհետև շենքի 3-րդ հարկում գործում է ընտրական հանձնաժողով. «Քաղաքապետարանի մուտքը բաց է, բայց բողոքի ակցիայի մասնակիցները շենքի դիմաց հավաքված երաժշտություն են միացրել: Դեռ հստակ որևէ բան ասել չեմ կարող»:

Օֆելի Իսրայելյան

Նույն շարքից