Հասարակություն Իրավական 

Արմեն Գևորգյանը ժամանեց դատարան․ Հրապարակվում է դատավճիռը

Րոպեներ անց Առաջին ատյանի դատարանը կհրապարակի ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նկատմամբ խափանման միջոցի մասին որոշումը:

Քիչ առաջ դատարան ժամանեց Գևորգյանը, ով լրագրողների հարցերին չպատասխանեց՝ նշելով միայն, որ իրեն առաջադրված մեղադրանքները ծանր են, սակայն ինքը չի ընդունում դրանք:

Դատարանի որոշումը պետք է հրապարակվի ժամը 16:00-ին:

Գևորգյանը մեղադրվում է արդարադատությանը խոչընդոտելու, Սահմանադրական կարգի տապալմանն օժանադակելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման մեջ: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նույն շարքից