Գլխավոր Քաղաքականություն 

Սերժ Սարգսյանը հրաժարվեց հանձնել 5 շրջանները. Լուկաշենկոն բացել է փակագծերը

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 14-ին, Մինսկում ռուսաստանյան լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոսել է նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ հայտարարելով, որ հարցը քննարկվել է Երևանում կայացած ՀԱՊԿ նիստի ժամանակ, երբ դեռ Հայաստանի նախագահը եղել է Սերժ Սարգսյանը. «Ես Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին կոչ արեցի լուծել հարցը, գնալ փոխզիջումների: Բելառուսն ու Ռուսաստանն այդ ժամանակ պատրաստակամություն հայտնեցին նույնիսկ խաղաղապահ զորք մտցնել կոնկրետ երաշխիքների համար: Հետո ես բաց ասացի, Սերժ, տուր նրանց այդ 5 շրջանները, ինչո՞ւ չես տալիս, չէ՞  որ դրանք բնակեցված չեն: Նա ասաց՝ եթե տա, Ադրբեջանը կօկուպացնի Արցախը: Ես ասացի, որ Պուտինի հետ մեր զորքերը կմտցնենք Արցախ ու թույլ չենք տա դա անել: Սակայն նա ասաց, որ այդ քայլին չեն գնալու, դա չեն անելու»,-ասել է Լուկաշենկոն:

Բելառուսի նախագահը նշել է, որ իր համար անհասկանալի է եղել, թե ինչու է Սերժ Սարգսյանը հրաժարվել հողերը տալ Ադրբեջանին, քանի որ դա կլիներ առաջին քայլը դեպի խաղաղություն:

Նույն շարքից