Հասարակություն 

Երևանի 2800-ամյա հոբելյանին նվիրված գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում

analitik.am

Սեպտեմբերի 28-ին «Երեմյան փրոջեքթս» ընկերության կողմից պատրաստված 368,6 կգ քաշով գաթան պաշտոնապես գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում: Ռեկորդը գրանցել է հատուկ այցով Հայաստան ժամանած «GUINNESS WORLD RECORDS»-ի պաշտոնական մրցավար, միջազգային մրցավար Ջոանա Մարի Բրենտը:

«Երևան փրոջեքթս» ընկերության որոշմամբ գրանցված ռեկորդը նվիրվել է մայրաքաղաքի ծննդյան 2800-ամյակին: Ընկերության մարքեթինգի և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը ռեկորդի վկայականը հանձնել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Էմին Թորոսյանին:

 

Նույն շարքից