Հասարակություն Ֆեյսբուք 

Արցախի ԱԺ նախագահը նոր խորհրդական ունի

analitik.am

Սիրելի ընկերներ,

տեղեկացնում եմ, որ Արցախի Ազգային ժողովում 4,5 տարվա աշխատանքս այսուհետ շարունակելու եմ ԱԺ նախագահի խորհրդականի պաշտոնում։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել լրատվամիջոցների աշխատակիցներին, Արցախի ու ՀՀ պետական համակարգի իմ գործընկերներին՝ մամուլի քարտուղարի գործառույթներս իրականացնելիս մեր համատեղ աշխատանքի և փորձի փոխանակման համար։ Շնորհակալ եմ նաև սոցիալական տարբեր ցանցերի օգտատերերին՝ հետադարձ կապի համար։

Սիրով հայտնում եմ նաև, որ ԱԺ նախագահի մամուլի քարտուղարի պարտականությունները կիրականացնի Յանա Ավանեսյանը (Iana Avanesian)

Անուշ Ղավալյան

Նույն շարքից