ԱՄՆ դեսպանատունն, իր հայաստանյան գործընկերների հետ համագործակցությամբ, կարևորելով անգլերեն լեզվի իմացությունը լրագրողների և պետական կառույցներ ներկայացնող հանրային կապերի մասնագետների համար, կազմակերպում է անգլերենի դասընթացներ: Դասընթացներն անվճար հիմունքներով կանցկացվեն շաբաթական երկու անգամ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի տարածքում (Տերյան 105, Երևան) 9։00-11։00 ժամային գրաֆիկով։ Դասընթացների ընդհանուր տևողությունն է 120 ժամ, մոտավորապես 8 ամիս:
Դասընթացն անցկացվելու է հետևյալ մակարդակներում՝
· տարրական /elementary/ (այբուբենի, որոշակի բառերի և առօրյայում կիրառվող բառակապակցությունների իմացությունը պարտադիր է)
· միջին /intermediate/
· միջինից բարձր /upper intermediate/:
Տեղերը խիստ սահմանափակ են, այդ իսկ պատճառով կանցկացվի նախնական թեստ։
Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է մինչև դեկտեմբերի 21-ը լրացնել դիմում-հայտ այս հղումով https://goo.gl/forms/vwYIDirhZetWQZnk1: