Հասարակություն 

ԶՈւ պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիներին

analitik.am

Ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով դեկտեմբերի 25-ին և 26-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն:

Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև դեկտեմբերի 22-ը կարող են դիմել տարածքային զինվորական կոմիսարիատներ:

Հայտարարված  շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչերի շրջանակներում պարտադիր զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների ծառայության վայրեր նշանակումը կենտրոնացված ձևով և վիճակահանությամբ իրականացնելու, շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում, երգի և պարի համույթում, գլխավոր շտաբի զինվորական նվագախմբում և զորամասերի նվագախմբերում, արդիտեխնոլոգիաների խմբում, տեխնոլոգիական (գիտական) վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով ընտրության կարգերըսահմանելու, ինչպես նաև վիճակահանության և ընտրության մրցութային հանձնաժողովներ ստեղծելու մասին ՀՀ պաշտպանության նախարարիհրամանը հասանելի է ՀՀ ՊՆ պաշտոնական կայքէջի «Գրադարան» բաժնում:

 

Նույն շարքից