Հասարակություն Միջազգային 

Ստրասբուրգում հրաձգության արդյունքում զոհերի թիվը հասել է 4-ի

analitik.am

Դեկտեմբերի 11-ին, Ստրասբուրգում տեղի ունեցած հրաձգության արդյունքում զոհվածների թիվը հասել է 4-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով  «AFP» գործակալությանը:

Ավելի վաղ հայտնվում էր 3 զոհի և 12 տուժածի մասին։

Հիշեցնենք, որ 29-ամյա Շերիֆ Շեկաթը Ստրասբուրգում Սուրբ ծննդին նվիրված տոնավաճառի մոտ սկսել է կրակել անցորդների վրա։ Ահաբեկիչը սպանվել է սեփական տանը, իսկ ԻՊ-ն հայտարարել է, որ Շեքաթը եղել է իրենց զինվորը, սակայն որևէ ապացույց չի ներկայացրել:

Նույն շարքից