Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանը 5 ծառայողի շնորհեց ոստիկանության լեյտենանտի կոչում /Տեսանյութ/

analitik.am

Դեկտեմբերի 14-ին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության, Վայոց ձորի մարզային և Երևան քաղաքի վարչությունների 5 ծառայողներ ՀՀ ոստիկանության պետից ստացան առաջին սպայական ուսադիրները:

Վալերիյ Օսիպյանը շնորհավորելով ոստիկանության լեյտենանտներին սպայական կոչումներ ստանալու կապակցությամբ, հույս հայտնեց, որ նրանք կիրականացնեն բարձրորակ ծառայություն և իրենց գիտելիքներով ու փորձով էլ ավելի կամրապնդեն ոստիկանություն-հասարակություն կապը:

Նույն շարքից