Հասարակություն 

Երկու նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա. Դինոզավրեր» թեմային

analitik.am

Դեկտեմբերի 14-ին մարվեց և շրջանառության մեջ դրվեց երկու նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա. Դինոզավրեր» թեմային:

Նամականիշի մարումն իրականացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը, ՀՀ ԳԱԱ «Երկրաբանական գիտությունների ինստիտուտի» տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը, «ՀայՓոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ի կառավարող տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանը և Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Նամականիշներից մեկի վրա պատկերված է Արգենտինոզավր, իսկ մյուսի վրա՝ Տապեժարա:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն

Նույն շարքից