Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Այս ուրախության համար արժեր, որ այդքան գումար ծախսվեր տոնածառի վրա, դա հանրության պահանջն էր. Հայկ Մարության

analitik.am

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ հանրության մոտ Երևանի նոր տոնածառի հետ կապված բուռն արձագանքը հիացմունքի հետ է կապված. «Մեծամասնությունը՝ մոտ 90-95 տոկոսը մարդկանց շատ ուրախացել են այս տոնածառի հետ կապված: Ես ինքս շատ ուրախացել եմ, որպես երևանցի, սա երկար սպասված իրադարձություն է, Երևանի տոնածառը, սա ոչ միայն Երևանի գլխավոր տոնածառն է, սա նաև Հայաստանի գլխավոր տոնածառն է, այնպես որ երկար սպասված իրադարձությունը տեղի ունեցավ»:

Ինչ վերաբերում է ծախսերի արդարացմանը, ապա Մարությանը նշեց, որ գինն ընդհանրապես թանկ չի. «Շատ կարևորում եմ այստեղ ասել, որ հենց հանրության պահանջն էր, որ մենք ունենանք նոր տոնածառ և արդեն տոնածառը երևում է, իհարկե ավարտված չեն աշխատանքները, ես սոցցանցերում արդեն նկատում եմ այդ ուրախությունը,  և  դա ոչ միայն երևանցիների, այլ ամբողջ հայերի ուրախությունն է, մեր հայրենակիցներից շատ շատերն ասում են, որ մի հատ գոնե վիդեո նկարեք, տեսնենք մեր տոնածառը, բայց ինքն ապրում է ԱՄՆ-ում, Ռուսաստանում և այլն: Կարող եմ վստահեցնել, որ սա երևանիցների պահանջն էր, և ես պետք է ի կատար ածեմ քաղաքացիները պահանջը, ես դա արել եմ»:

Մարությանը նշեց, որ այս ուրախությունն արժեր, որ այդքան գումար ծախսվեր Երևանի տոնածառի վրա. «Նշված գումարը միայն տոնածառի գումարը չէ, դա նաև խաղալիքների, տրանսպորտի և այլնի գումարն է»:

Երևանի քաղաքապետը նշեց, որ Երևանի տոնածառի համար աստղաբաշխական գումարներ չեն տրվել՝ նշելով, որ եթե համեմատենք այլ քաղաքների տոնածառների համար տրված գումարներին, ապա Երևանի տոնածառի համար շատ համեստ գումար է վճարվել:

 

Նույն շարքից