Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Ընդհանրապես չպետք է թույլ տային, որ Գագիկ Ծառուկյանն իր կուսակցությունով ԱԺ մտներ. Գևորգ Գորգիսյանը գաղտնիք բացեց

analitik.am

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գևորգ Գորգիսյանը 24TV-ին տված հարցազրույցի ժամանակ գաղտնիք բացեց Գագիկ Ծառուկյանի հետ կապված՝ հայտարարելով, որ նախորդ ՀՀ ԱԺ ընտրությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը բոլոր կուսակցություններին աջակցություն է առաջարկել  իրենց չկպնելու համար. «Նախորդ ընտրություններին Ծառուկյանը բոլորին առաջարկում էր ինչ-որ աջակցություն իրենց չփնովելու, չկպնելու համար, մենք միակ ուժն էինք, որ հրաժարվել ենք այդ գործարքից: Մենք հարկ եղած դեպքում փնովել ենք: Ի վերջո, եկեք չմոռանանք, որ Ծառուկյանը նախորդ ռեժիմի մի մասն է, նախորդ արժեհամակարգի մի մասն է, և ընդհանրապես քաղաքացիները չպետք է թույլ տային նրա մուտքն Ազգային ժողով: Ընդհանրապես, եթե մենք խոսում ենք օլիգարխիայից, ապա համար մեկ օլիգարխը երկրում եղել է Ծառուկյանն իր բոլոր հետևանքներով՝ իր մենաշնորհներով, օրենքից խուսափելու գործունեությամբ: Մենք տեսանք, որ մի պահ, երբ Ծառուկյանը կուսակցությունից դուրս էր եկել, այնտեղ կուսակցություն չէր մնացել»:

Գորգիսյանը նշեց, որ եթե Ծառուկյանն ունի որևէ ապացույց Էդմոն Մարուքյանի հետ կապված իր ասածների մասով, ապա թող հրապարակի. «Մենք որևէ վտանգ չենք տեսնում, որովհետև վստահ ենք, որ այդ ամենն ընդամենը բամբասանք են և թյուրիմացություն»:

Ինչ վերաբերում է այն հարցին, որ «Լուսավոր Հայաստան»-ը թիրախավորել է ԲՀԿ-ին, ապա Գորգիսյանը նշեց, որ այո, իհարկե, թիրախավորել են, քանի որ նրան ամեն ինչ անում են, որ բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից, իսկ  Ծառուկյանը եղել է նախկին կոռումպացված համակարգի մաս. «Խոսքը նրանց ամբողջ թիմի մասին է, նրանք բոլոր  ընտրությունների ժամանակ բաժանել են ընտրակաշառք: Այս ընտրությունների ժամանակ էլ Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի միջոցով մարդկանց բուժման ծախսեր են հոգացել, վառելափայտ են գնել և այլն: Իրավապահ մարմինները պետք է այս հարցերն էլ քննեն»:

Նույն շարքից