Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

ԲՀԿ-ն չի մարսել Գագիկ Ծառուկյանին տրված հարցը. Էդմոն Մարուքյան

analitik.am

ԲՀԿ-ն կարող է կարող է չլինել իշխանության մեջ՝ այդպիսով լինել ընդդիմություն, սակայն չհայտարարի, որ ընդդիմություն է: Այս մասին Առաջին լրատվականի հետ զրույցում հայտարարել է ԼՀԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ պետք է սսպասել:

Մարուքյանը նշել է, որ մրցակցություն չկա Լուսավոր Հայաստան և Բարգավաճ հայաստան կուսակցությունների միջև, ուղղակի իրենք ասում են, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքներում իրենք չեղան երկրորդ ուժը, քանի որ բիզնեսն ու քաղաքականությունը չտարանջատվեցին, այսինքն՝ կառավարության ծրագրի այդ կետը չիրականացվեց. «Հեղափոխության այդ մոտեցումը չիրականացվեց: Արդեն ասել ենք, թե ինչ ձայներ հավաքվեց Կոտայքի մարզում, ինչպես դրանք հավաքվեցին, ինչի արդյունքում էլ ԲՀԿ-ն հայտնվեց երկրորդ տեղում: Մենք մեծ հաշվով ԲՀԿ-ին որպես թիրախ չունենք, ուղղակի ասում ենք, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատել»:

ԼՀԿ նախագահի խոսքերով, քաղաքական համակարգի առողջացման համար կարևոր է, որ խոշոր բիզնեսը տարանջատվի քաղաքականությունից. «Բոլոր գործարարները չմասնակցեցին ընտրություններին, սակայն նախկին համակարգի մի մասը մասնակեց ու արդեն խորհրդարանում է: Սա արդյունք ու հետևանք է, պետք է պայքարել պատճառի դեմ: Մենք խորհրդարանում բնականաբար հետևելու ենք, որպեսզի որևէ բիեզնեսի գործարար շահ առաջ չմղվի»:

Վերադառնալով հայտնի դեբատին՝ Մարուքյանը նշել է, որ Ծառուկյանին ուղղված իր հարցը շարունակում է ուժի մեջ մնալ, հիմա տարբեր ԲՀԿ-ականներ փորձում են ցեխ շպրտել ԼՀԿ-ի վրա, սակայն գնացքն արդեն գնացել է. «ԲՀԿ-ն չի մարսել Գագիկ Ծառուկյանին տրված հարցը: Որքան շարունակեն սրել, այնքան տուժելու են: Այս կռվի մեջ մենք ճիշտ ենք: Եթե ընդդիմություն են, նրանց հետ կռիվ չունենք: Սակայն եթե ընդդիմություն չեն ու տեղ են զբաղեցնում, պետք է հասկանալ, թե ինչ տեղ են զբաղեցնում: Եթե հետապնդում են մեկ մարդու գործարար շահ, դրա համար էլ պետք է պատասխան տան, եթե մտածում են կարող են չգալ նիստերին ու մնալ պատգամավոր, չի լինելու այդպիսին բան, ես հիասթափեցնում եմ նրան: Նախկինի նման չի լինելու: Եթե ինչ-որ մեկը չմասնակցի նիստերին, մենք բարձրացնելու ենք նրան հեռացնելու հարցը: Եթե բերեն նախագծեր, որոնք կհետապնդեն որևէ մեկի բիզնես շահերը, մենք թույլ չենք տալու անցնեն»:

Նույն շարքից