Քաղաքականություն 

Ով և ինչու հեռացրեց Լևոն Մնացականյանին. Գեներալը՝ իր պաշտոնանկության մասին

analitik.am

Գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանը վստահեցնում է, որ ինքը տեղյակ չէ՝ ինչու է դեկտեմբերի 14-ին ազատվել Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատարի պաշտոնից։

«Ես ի՞նչ գիտեմ՝ ինչու ազատվեցի, ով հանել է, իրեն հարցրեք։ Որ հանել են, երևի դժգոհ են»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց Լևոն Մնացականյանը, որն աշխատանքից ազատվելուց հետո նշանակվել է Արցախի արտակարգ իրավիճակների ծառայության տնօրեն:

Հետաքրքրվեցինք՝  ճի՞շտ են արդյոք մամուլի տեղեկությունները, որ նրան պաշտոնից ազատել են, քանի որ Սենոր Հասրաթյանը գրառում է կատարել Սասուն Միքայելյանի աղմկահարույց հայտարարության վերաբերյալ։

«Ես չեմ կարող հստակ ասել՝ որն է պատճառը, ինչ-որ գրած է, ես էլ եմ այդպես մտածում, չմեկնաբանեմ»,–  արձագանքեց Լևոն Մնացականյանը, ապա, այնուամենայնիվ,  ավելացրեց. «Միգուցե»:

 

Նույն շարքից