Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հայտնել է Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարի անունը

analitik.am

Ջոն Քելլի հեռանալուց հետո Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պարտականությունները կատարելու է Միք Մալվեյնը: Այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Թրամփը միևնույն ժամանակ նշել է, որ Քելլին հիանալի է պաշտոնավարել և իրական պատրիոտ է:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ վերոնշյալ պաշտոնում նշանակվելու է Թրամփի դստեր ամուսինը՝ Ջարեդ Քուշները:

 

Նույն շարքից