Հասարակություն 

Եվրահանձնաժողովի նախագահը հայտնվել է սեքսիստական սկանդալի կիզակետում /տեսանյութ/

analitik.am

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը չի դադարում իր պահվածքով զարմացնել աշխարհին: Այս մասին գրում է The Sun-ը:

Այս անգամ Յունկերի արարքը սեքսիստական սկանդալի առիթ է դարձել: Համացանցում հայտնված տեսանյութում երևում է, թե ինչպես է Եվրահանձնաժողովի նախագահը Բրյուսելում ԵՄ շտաբ բնակարանում անհասկանալի վերաբերմունք ցուցաբերում աշխատակցուհիներից մեկի նկատմամբ: Դրանից հետո նա համբուրվում է մեկ այլ գործընկերոջ հետ, իսկ ավելի ուշ անհասկանալի վարքագիծ դրսևորում ամբիոնի մոտ:

Օրեր առաջ Յունկերն ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ նմանակել էր Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հայտնի պարը:

 

Նույն շարքից