Գլխավոր Քաղաքականություն 

Ռուսաստանում սպասում են Հայաստանի նոր կառավարության ձևավորմանը. Լավրով

analitik.am

Ռուսաստանում սպասում են, որ Հայաստանը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն Ադրբեջանի հետ կվերսկսի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության ձևավորումից հետո: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Լավրովը հիշեցրել է, որ երկու երկրների ղեկավարների միջև արդեն որոշակի շփումներ եղել են, սակայն դրանք եղել են մինչև խորհրդարանական ընտրությունները. «Հիմա, երբ այդ փուլն արդեն անցյալում է, պետք է ձևավորել կառավարություն: դրանից հետո, ես կարծում եմ, որ հայական կողմը պատրաստ կլինի բանակցությունները վերսկսել ադրբեջանական կողմի և ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների հետ»,-ասել է Լավրովը:

 

Նույն շարքից