Գլխավոր Քաղաքականություն 

Տաջիկստանի նախագահն իր աջակցությունն է հայտնել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Ստանիսլավ Զասին

analitik.am

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը դեկտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածու Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ և իր աջակցությունը հայտնել վերջինիս այդ գործում: Այս մասին հայտնում է ԲԵԼՏԱ-ն:

Ավելի վաղ Զասին իր աջակցությունն էր հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

Այս փուլում Զասն այցելում է ՀԱՊԿ անդամ երկրներ, հանդիպումներ ունենում ղեկավարների հետ, ներկայացնում իր մոտեցումները: Հանդիպումների ընթացքում անդամ երկրների ղեկավարները պետք է իրենց որոշումը հայտնեն վերջինիս թեկնածության մասով: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը լուծվելու է կոնսենսուսով:

Նույն շարքից