Իրավական Հասարակություն 

Բնակարանային գողությունը բացահայտվեց

analitik.am

Դեկտեմբերի 12-ին, ժամը 11.40-ին մի կին ոստիկանությունում հաղորդում է տվել, որ նոյեմբերի 21-ից մինչև դեկտեմբերի 11-ն ընկած ժամանակահատվածում, մուտք են գործել իր բնակարան և ննջասենյակում գտնվող զգեստապահարանից գողացել ոսկյա զարդերը՝ զարդատուփով՝ պատճառելով մոտ 1.000.000 դրամի վնաս:

Ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների օպերատիվ-հետախուզական, քննչական և բացատրական աշխատանքների շնորհիվ, դեկտեմբերի 14-ին բաժին է ներկայացել Ծովիկ Ղ.-ն և տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է կատարել նշված գողությունը: Գողոնը հայտնաբերված է: Ծովիկ Ղ.-ն ներկայացվել է Արմավիրի քննչական վարչություն:

Նույն շարքից