Հասարակություն Միջազգային 

Չինաստանում ձերբակալվել է երկու կին՝ գնացքում այլ ուղևորների համար նախատեսված տեղում նստելու համար

analitik.am

Չինաստանի իշխանությունները սկսել են ավելի խիստ վերաբերվել հասարակական կարգը խախտողներին։ Այս շաբաթ Չինաստանում ձերբակալվել է երկու կին՝ գնացքում այլ ուղևորների համար նախատեսված տեղում նստելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «Weibo» սոցկայքին:

Նշվում է, որ առաջին միջադեպը տեղի է ունեցել Ցզյանսու նահանգի Ուսի և Նանկին քաղաքների միջև ընթացող գնացքում, երբ Լին անունով մի կին նստել է մեկ այլ ուղևորի համար նախատեսված տեղում և հրաժարվել է ազատել այն, չնայած այն բանի, որ միջամտել են երկաթգծի աշխատակիցները և ոստիկանները։

Կինը բողոքել է, որ նստատեղերի վրա նշումներ չկան և պահանջել, որպեսզի դրանց վրա գրվեն թվեր, որը կուղորդի ուղևորին: Եվ չնայած նրա, որ թե աշխատակացիները, թե ոստիկաններն ապացուցել են, որ դա իր տեղը չէ, կինն այնուամենայնիվ հրաժարվել է լքել իր տեղը, որից հետո, արդեն Նանկին քաղաքի կայարանում նրան ձերբակալել են։

Նույն շարքից