Միջազգային Հասարակություն 

Մեքսիկայում թույլատրելու են անհույս հիվանդներին ինքնակամ հեռանալ կյանքից

Մեքսիկայի նոր նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորն առաջարկել է թույլատրել երկրում «արժանապատիվ մահ»՝ անհույս հիվանդ մարդկանց համար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նշվում է, որ խոսքը էֆթանազիայի մասին չէ, այլ հիվանդի կողմից օժանդակող դեղեր վերցնելու կամավոր հրաժարվելու մասին, բացի ցավազրկողներից:

«Երբ անհույս հիվանդ մարդը գալիս է տխուր իրականություն, երբ այլընտրանք չկա, ինչու չիրականացնել մի բան՝ արժանապատիվ մահվան համար, ինչու չօգնել: Այս ամենը հաշվի չի առնվում առողջապահական համակարգում, սակայն դա շատ կարևոր հարց է,  որը մենք պետք է լուծենք »,-«Universal» պորտալը մեջբերում է Լոպես Օբրադորի հայտարարությունը:

Ութ պետությունների ղեկավարների հետ հանդիպման ընթացքում Լոպես Օբրադորը պայմանագիր է կնքել նրանց հետ`սկսելու առողջապահական համակարգի բարեփոխման, ինչպես նաև բժշկական ծառայությունների մատչելիությանն այն անձանց համար, ովքեր չունեն ապահովագրություն: Ներկայումս դա պետք է տրամադրվի այսպես կոչված «Մարդու ապահովագրության» կողմից, որը տրվելու է բոլորին, նույնիսկ օտարերկրացիներին: Սակայն, իրականում այս համակարգում օգնություն ստանալու հնարավորությունները շատ սահմանափակ են:

Այն նաև վերաբերում է բժշկական օգնության համակարգի ֆեդերալացմանը, որն ապակենտրոնացված էր Մեքսիկայում 1980-ականներին: Նշվում է նաև, որ այդ նպատակի համար բյուջեից կտրամադրվի մինչև 25 միլիարդ պեսո (1,2 միլիարդ դոլար):

Նույն շարքից