Հասարակություն Միջազգային 

Ֆրանսիայում «դեղին բաճկոնների» և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում

analitik.am

Ֆրանսիայում «դեղին բաճկոններ» անունը կրող շարժման մասնակիցների և ոստիկանության միջև տեղի է ունեցել բախում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Նշվում է, որ ավելի քան հազար մարդ հավաքվել են Ելիսայան պալատի մոտ, որտեղ կան նաև մեծ թվով ոստիկանական ուժեր: Առավել ագրեսիվ ակտիվիստներին ոստիկանությունը հարվածում է մահակներով:

Ավելի վաղ, Ֆրանսիայի ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցների նկատմամբ կիրառել էր արցունքաբեր գազ:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում բենզինի գների բարձրացման դեմ «դեղին բաճկոններ» անունը կրող շարժումը սկսվել է նոյեմբերի 17-ին, որից հետո ակցիայի մասնակիցները պահանջեցին նաև կառավարության հրաժարականը։

Նույն շարքից